Հայաստան, 0002, Երևան, Պուշկինի փող., 43 շենք, տարածք 102

+(37410) 53-65-54, +(37460) 53-65-54, +(37491) 53-65-50

«Արա Ամիրյան»  ՍՊԸ հիմնադրվել և գրանցվել է 2001թ. մաքսային ձևակերպումների մասնագետ  Արա Ամիրյանի կողմից և նույն թվի նոյեմբերին ստացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա (N ՊԼ-185 առ 26.11.2001թ.):

 

Մինչև ընկերության գրանցվելը, սկսած 1994թ., ընկերության հիմնադիրը, աշխատելով առևտրային մի քանի ընկերություններում, որոնց հիմնական գործունեության ոլորտը տեղական արտադրանքի վաճառքն էր ԱՊՀ երկրներ, զբաղվել է այդ ապրանքների փաստաթղթերի ձևակերպումներով, այդ թվում և մաքսային ձևակերպումներով: 1998թ. սկսած պարբերաբար մասնակցել է ՀՀ մաքսային վարչության, այնուհետև ՀՀ մաքսային պետական կոմիտեի ուսումնական կենտրոնի դասընթացներին և ստացել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում:

 

 Իր գործունեության ընթացքում ընկերությունը հասել է զգալի հաջողությունների մաքսային ծառայությունների մատուցման ոլորտում:

 

Ընկերության` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած հիմնադրի և աշխատակիցների  կատարված աշխատանքներից անհրաժեշտ է նշել՝

 


• «EXPO 2000» Գերմանիայի Հաննովեր քաղաքում անցկացված համաշխարհային ցուցահանդեսի ՀՀ ամբողջ (հիմնական և կոմերցիոն) տաղավարի արտահանումը և վերաներմուծումը.

 


• Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2001թ. անցկացված «Երեք անդրկովկասյան Հանրապետություններ» ցուցահանդեսի ՀՀ տաղավարի արտահանումը և վերաներմուծումը, որը բաղկացած էր բազմաթիվ արտադրողների արտադրանքից.

 


• 2002թ. սկսած քանիցս ժամանակավորապես արտահանվել և վերաներմուծվել է ՀՀ տաղավարը «World Travel Market» և այլ զբոսաշրջության ցուցահանդեսներում մասնակցելու նպատակով, որոնց կազմակերպիչներն էին USAID ծրագրի շրջանակներում աշխատող «Միջազգային գործադիր ծառայությունների կորպուս» Հայաստանի    գրասենյակը  (IESC)   և    «Զբոսաշրջության  Զարգացման Ազգային Գործակալություն» ՓԲԸ. 

 


• 2004թ. ապրիլին Լիբանանի Բեյրութ քաղաքում անցկացված «Horeca 2004» ցուցահանդեսի ՀՀ մի շարք սննդամթերք արտադրողների  ցուցանմուշների արտահանումը:

 

Ընկերությունը սպասարկել և ներկայումս ծառայություն է մատուցում այնպիսի խոշոր կազմակերպությունների, ինչպիսիք են`«Երևանի Կոնյակի գործարան» ՓԲԸ, «Թեղուտ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ, «Գրիտտի» ՍՊԸ,  «Կնաուֆ Արմենիա» ՍՊԸ, «Էմ Սի Էս Կովկաս» ՍՊԸ, «Ճանապարհ» ՍՊԸ,  «Ֆորսաժ» ՍՊԸ, «Ռոյալ Ինտերիորս» ՍՊԸ  և այլ կազմակերպությունների, կատարում է տենդերով շահած «Միավորված Ազգերի Զարգացման   Ծրագրի» բոլոր  բեռների մաքսային ձևակերպումները, ինչպես նաև մաքսային ծառայություն է մատուցում ՀՀ-ում  արտոնագրված մի շարք դեսպանությունների, հյուպատոսությունների և դիվանագիտական կազմակերպությունների:

 

Ընկերությունը սերտ համագործակցում է «Ապավեն» ՍՊԸ, «Տրանսիմպէքս» ՍՊԸ, «Տրանս-Ալյանս» ՍՊԸ, «Յունիտրանս» ՍՊԸ, «Սաթի» ՍՊԸ, «Հայտրանսառաքող» ՍՊԸ, «Փրայմ Լոջիստիկ Սերվիսիզ» ՍՊԸ  բեռնափոխադրող ընկերությունների, «CMA CGM» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և հայտնի սուրհանդակային ընկերությունների` «DHL», «FedEx», «UPS», «TNT» հայաստանյան ներկայացուցչությունների հետ: