«Արա Ամիրյան» ՍՊԸ հիմնադրվել և գրանցվել է 2001թ. մաքսային ձևակերպումների մասնագետ Արա Ամիրյանի կողմից և նույն թվի նոյեմբերին ստացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա (N ՊԼ-185 առ 26.11.2001թ.):
Մինչև ընկերության գրանցվելը, սկսած 1994թ., ընկերության հիմնադիրը, աշխատելով առևտրային մի քանի ընկերություններում, որոնց հիմնական գործունեության ոլորտը տեղական արտադրանքի վաճառքն էր ԱՊՀ երկրներ, զբաղվել է այդ ապրանքների փաստաթղթերի ձևակերպումներով, այդ թվում և մաքսային ձևակերպումներով: 1998թ. սկսած պարբերաբար մասնակցել է ՀՀ մաքսային վարչության, այնուհետև ՀՀ մաքսային պետական կոմիտեի ուսումնական կենտրոնի դասընթացներին և ստացել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում:
Իր գործունեության ընթացքում ընկերությունը հասել է զգալի հաջողությունների մաքսային ծառայությունների մատուցման ոլորտում:
Ընկերության` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած հիմնադրի և աշխատակիցների կատարված աշխատանքներից անհրաժեշտ է նշել՝


